Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապ­մունք:

Զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:

Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը: Անձնակազմը հաջողությամբ  կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

Խորագիր՝ Նորություններ


19/06/2020