ՎԻՃԱԿԱԽԱՂ` ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
«Победа» և «Русское лото» համառուսաստանյան պետական վիճակախաղերը հայտարարել են ռուսական բանակին աջակցելու համար նոր համատեղ նախագծի մեկնարկի մասին: Վիճակախաղից կատարվող բոլոր սոցիալական վճարներն այժմ կծառայեն մինչև 2020 թվականը ՌԴ զինված ուժերի սոցիալական զարգացման ռազմավարության իրագործմանը: Իսկ «Победа»-ն ՌԴ կառավարության որոշմամբ հիմնվել է հատկապես այդ նպատակով և հանդիսանում է ռազմավարության իրագործման ֆինանսավորման լրացուցիչ արտաբյուջետային աղբյուր: Երկու վիճակախաղերի անցկացումից գոյացող նպատակային փոխանցումներն ուղղվում են սոցիալական նշանակության (բնակարանաշինություն, զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթության որակի բարելավում և այլն) նախագծերի կենսագործմանը: Նախատեսվում է մինչև տարեվերջ միայն այս վիճակախաղի կազմակերպման միջոցով կատարել ավելի քան 22 միլիոն ՌԴ ռուբլու նպատակային փոխանցում:
Նման փորձ կա նաև Արևմուտքում: Օրինակ` ԱՄՆ «USA Cares» կազմակերպությունն այս տարվա հունվարին թողարկեց ազգային ընդգրկման վիճակախաղ, որի նպատակն էր օգնել արտասահմանում մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքներին:
Խորագիր՝ Նորություններ