Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՍՈՒԶԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՐԿՏԻԿԱ



Այս մասին Նովոսիբիրսկում հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնելով, որ փորձարկումներից հետո «ՍԵՎՄԱՇ» նավաշինարան են վերադառնում նոր մարտական սուզանավեր, որոնց միջոցով էլ կհզորացվի Ռուսաստանի հյուսիսային սահմանները պաշտպանող ռազմածովային խմբավորումը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Հյուսիսային ծովային ուղին Ռուսաստանի գերակա տրանսպորտային ուղիներից մեկն է:

Միաժամանակ, այսօր կստորագրվեն չորս հատ «955 Борей» նախագծի ռազմավարական նշանակության հրթիռակիր և մեկ «885 Ясень» նախագծի ատոմային սուզանավերի կառուցման պայմանագրերը:

Փորձագետներն այս որոշումը պայմանավորում են Արկտիկայում զինված բախումների սկսման հավանականության պայմաններում այնտեղ Ռուսաստանի տնտեսական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Ոչ միայն զինվորական փորձագետները, այլև նախկին բարձրաստիճան զինվորականները համոզված են, որ հեռանկարում Արկտիկան վերածվելու է մարտական գործողությունների նոր թատերաբեմի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/11/2011