Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՏՎԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍՆ ՈՒ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ



Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսն իր «Նախագահի օրագրերը. լիազորությունների վերջին ժամկետը» հուշագրությունում խոստովանել է, որ 2008 թվականին երեք պետությունների իշխանությունները համաձայնության են եկել իրենց հատուկ ծառայությունների ձերբակալված գործակալներին առանց ավելորդ աղմուկի փոխանակելու հարցի շուրջ:

Բելառուսի ու Լիտվայի հատուկ ծառայությունների ղեկավարները, 2008 թվականի մայիսին հանդիպելով Մինսկում, հստակեցրել էին բոլոր մանրամասներն ու այն շրջանակը, որի սահմաններում կարելի է համագործակցել:

Արդյունքում բելառուսական գեներալն ու Լիտվայի հատուկ ծառայության գործակալը փոխանակվեցին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/11/2011