ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Հունիսի 22-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների հավաք-խորհրդակցություն։
Ներկայացվել են առաջադրված խնդիրների լուծման հրամանատարական որոշումները, հաշվի առնելով զորամասերի հնարավորությունները՝ առաջարկվել են աշխատանքային նոր ուղղություններ։
Զորամիավորման հրամանատարն առանձնացրել է բացթողումները, հանձնարարականներ տվել դրանց շտկման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ։
Խորագիր՝ Նորություններ