Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԿյանքի 69-րդ տարում մահացել է մեծ հայրենասեր, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը:

Անուրանալի է Համլետ Գևորգյանի վաստակը  որպես պատմաբան և որպես Արցախյան ազատագրական պայքարի մասնակից (1988-1990թթ.): Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր ազատագրված ու միացյալ Հայաստան ունենալու գաղափարին։ Նրա շնորհիվ հայ ազատագրական պայքարի շատ մարտիկներ առավել համապարփակ ներկայացան հանրությանը, դարձան ավելի ճանաչելի և սիրված:

Համլետ Գևորգյանն իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Համլետ Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար:

Խորագիր՝ Նորություններ


26/06/2020