ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԱՂԵՏԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐՈՀԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Թռիչքի ժամանակ խափանվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, որից հետո օդաչուները դիմել են վթարային վայրէջքի, սակայն գետնից 50-60 մետր բարձրության վրա ուժեղ քամին «OV10 bronco» գրոհային ինքնաթիռը հեռացրել է թռիչքուղուց: Երկու օդաչուներն էլ հրաշքով փրկվել են, իսկ ինքնաթիռը, բախվելով գետնին, պայթել է:
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կարգադրել է, մինչև աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովի եզրակացության հրապարակումը, դադարեցնել այդ մակնիշի բոլոր ինքնաթիռների թռիչքները:
Խորագիր՝ Նորություններ