ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՌՈՒՍ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԽՈՐՏԱԿՎԱԾ ԶՐԱՀԱՆԱՎԸ
Դեղին ծովի հատակում, չինական Լյույշուն նավահանգստի՝ հայտնի Պորտ-Արտուրի շրջակայքում հայտնաբերվել է խորտակված «Պետրոպավլովսկ» զրահանավը: 1-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիր «Պետրոպավլովսկը», բախվելով ստորջրյա ականին խորտակվել էր 1904 թվականի ապրիլի 13-ին: Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքի վրա իր դրոշմը թողած ծովային այս աղետից զոհվել էին Ռուսական կայսրության ռազմածովային նավատորմի 620 նավաստի ու 29 սպա:
Խորագիր՝ Նորություններ