ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ՍՏՈՒԳՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԸ
Վլադիմիր Պուտինը ատոմային սուզանավաշինության համաշխարհային կենտրոնի համարում ունեցող Սեվերոդվինսկ է ժամանել ոչ միայն հինգ նման սուզանավի կառուցման պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա լինելու, այլև անձամբ ստուգելու իր զինանոցում նորագույն հրթիռային «Բուլավա» համակարգեր ունեցող և դեռևս փորձարկումների փուլում գտնվող «Ալեքսանդր Նևսկի» ատոմային սուզանավը: Այն կարող է 90 օր շարունակ լողալ 400 մետր խորությունում և զարգացնել մինչև 29 ծովային հանգույց արագություն:
«Բորեյ» դասին պատկանող հրթիռակիր այս սուզանավերը, որոնցից կառուցված են դեռ միայն «Ալեքսանդր Նևսկին» ու «Վլադիմիր Մոնոմախը», դառնալու են Ռուսաստանի ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ծովային բաղկացուցիչի հիմքը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական