ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է կադրային հարցերով զբաղվող սպաների ու ենթասպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն։
Ներկայացվել են 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները, քննարկվել ոլորտին առնչվող հարցերի լուծման տարբերակներ: Պարզաբանվել են նաև նորմատիվ փաստաթղթերի դրույթները, տրվել հանձնարարականներ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։