ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների ու ենթասպաների ներգրավմամբ հունիսի 30-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Ուսումնական կետերում անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կրակային փուլում անվրեպ խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։