ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 27-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական կուրսի կուրսանտների մկրտության արարողությունը։
Մկրտության արարողությունը կատարեց Ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը: Նա կարևորելով մկրտության խորհուրդը՝ հորդորեց է՛լ ավելի նվիրումով, որպես քրիստոնյա զինվորականներ, լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։