4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումը և անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտերն անցկացրել են «Վաշտը հարձակման ընթացքում» թեմայով մարտավարական զորավարժություն՝ առանց մարտական հրաձգության։
Զինծառայողները կատարելագործել են հարձակման կազմակերպման և մարտի վարման հմտությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում ցուցաբերել բարձր պատրաստվածություն։