ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ:
Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, հմտորեն իրականացրել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման, կենդանի ուժի և հրամանատարական կետի չեզոքացման գործողություններ։