ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
5-րդ զորամիավորման N զորամասի ստորաբաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ: