ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ-ը համաձայնվել է Թուրքիային փոխանցել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման մեկնարկային կոդերը, ինչի արդյունքում երկիրը հնարավորություն կստանա ինքնաթիռների վրա տեղադրել սեփական մշակման լրացուցիչ սարքավորումներ և սպառազինություն:
Թուրքիան կստանա սպառազինության և ինքնաթիռի կառավարման համակարգերի համագործակցումն ապահովող ծրագրի կոդերը և կարդիականացնի 213 կործանիչ: Ինքնաթիռներից յուրաքանչյուրի վրա կատարվող աշխատանքները գնահատվում են շուրջ 5,2 միլիոն դոլար:
Կործանիչի հնարավորությունները ինքնուրույն ավելացնելու շնորհիվ Թուրքիան կարող է զգալի միջոցներ խնայել: Բացի այդ, կամրապնդի իր դիրքերը մարտական ինքնաթիռների նորոգման շուկայում: Այժմ թուրք մասնագետներն արդիականացնում են Պակիստանի F-16 կործանիչները:
2006թ. ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Թուրքիայի տարածքում F-16 կործանիչների արտադրություն սկսելուն: Իսկ 2011թ. մայիսին Turkish Aerospace Industries ընկերությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերին է փոխանցել սեփական հավաքման առաջին F-16 Block 50 կործանիչը: Փաստորեն, հեռանկարում Թուրքիան կարող է իրականացնել F-16 կործանիչների արտադրության, սպասարկման, արդիականացման, օգտահանման ամբողջական ցիկլը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան