Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող   զինվորներին

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, սիրելի զինվոր։ Ես գիտեմ,որ դու օր ու գիշեր հսկում ես մեր սահմանը։ Ես շատ հպարտ եմ, որ մեր հայրենիքը քեզ պես հզոր և ուժեղ զինվոր ունի։ Քո շնորհիվ ես գնում եմ դպրոց, ընկերներիս հետ խաղում խաղաղ երկնքի ներքո։ Խոստանում եմ լավ սովորել, իսկ երբ գա ծառայությանս ժամանակը, քեզ նման նվիրված կծառայեմ:

 

Հարությունյան Հայկ

3-րդ դասարան

 

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՀայ զինվորը աշխարհի ամենաբարի և ամենաուժեղ զինվորն է։

Մեր զինվորները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության և ԱրցախիՀանրապետության ամբողջ տարածքը՝ մեր թշնամիներին պարտադրելով խաղաղություն։ Ես երազում եմ շուտ մեծանալ,   դառնալ զինվոր ու անվախ ու համարձակ կանգնել սահմանին:

 

Գալստյան Մարտին

3-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Մեր զինվորներից  շատերը  իրենց արյունով  են գրել  հայոց  փառավոր պատմության էջերը։ Ես հպարտանում եմ  Հայոց բանակով, առաջնագծում կանգնած ամեն զինվորով, դուք իսկական հերոսներ եք, սիրելի զինվորներ:

 

Կարապետյան Նիկա

 3-րդ դասարանի աշակերտուհի

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Ինձ համար հայրենիքն առաջին հերթին  մեր հզոր բանակն է,հայ զինվորը, նրա ոգին, և հայ զինվորի  հերոս օրինակը իմ հորեղբայրն է։

Ես  չեմ տեսել նրան, բայց  ինձ նրա մասին պատմել են մեր ընտանիքում, և կարդացել եմ գրքերում: Հորեղբայրս չխնայելով իր կյանքը՝   պայքարեց հանուն ազգի ու հայրենիքի։ Իմ հերոսը հենց նա է։

Ես հպարտ եմ, որ կրում եմ նույն ազգանունը,  և միշտ վառ կպահեմ նրա  հիշատակը։

Խրամատում զենքը ձեռքին, արթուն կանգնած են այսօր զինվորները՝ ապահովելով  իմ և իմ երկրի  անվտանգությունը։ Նրանք ամուր  ու անխախտ են պահում մեր հերոսների արյան գնով պահված հողը:

 

Մանե  Ավետիսյան

3-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Անգութ  թշնամու դեմ պայքարում  հայ ժողովուրդը միշտ էլ հաղթանակած է եղել։ Հազարավոր քաջ մարտիկներ են զոհվել, բայց նրանց շնորհիվ մեր հայրենիքը կանգուն է մնացել։ Հիմա էլ առաջնագծում կանգնած մեր հերոս ու անպարտելի եղբայրները իրենց անկոտրում ոգով պաշտպանում են մեր բոլորի խաղաղությունն ու հանգիստ քունը։ Ես պատրաստ եմ նրանց արժանի հետնորդը լինելու:

 

Գրիգորյան Միքայել

 3- րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Սահմանին կանգնած  է  հայ  զինվորը քաջ, անվախ, համարձակ: Նա գիշեր ու զօր արթուն հսկում է մեր սահմանները, որ  թշնամին չհամարձակվի ոտք դնել մեր հայրենի հողի վրա: Շնորհակալ եմ , զինվորներ ջան,  մեր խաղաղ , անհոգ մանկության համար, խաղաղ բացվող ամեն օրվա համար:

 

Օսիկյան  Արփի

3-րդ  դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

 

Զորակոչ է, զինվորները գնում են բանակ՝ ծառայելու հայրենիքին: Հրամանատարները նրանց սովորեցնում են զենքին տիրապետել: Հայ զինվորը խաղաղություն սիրող զինվոր է, բայց երբ թշնամին ցանկանա ներխուժել մեր երկիր, հայ մարտիկը առանց վարանելու առյուծի նման կկռվի ու դուրս կշպրտի հակառակորդին, որ հայոց հողում հարատեւի խաղաղությունը:

 

Հայրապետյան Հայկ

3-րդ դասարան

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Բանակ և հասարակություն


16/07/2020