ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր։
Սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք։
Խորագիր՝ Նորություններ