ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Հուլիսի 15-ից 17-ը 4-րդ զորամիավորման մարտական հենակետերում ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։
Ստուգվել են դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Արձանագրվել է, որ բոլոր մարտական հենակետերում ծառայությունն իրականացվում է բարձր պատասխանատվությամբ և զգոնությամբ, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, մարտական հերթապահության կրման ընթացքում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները։
Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին։