ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարձակողական միջոցների համակարգ է մշակում` պետության ենթակառուցվածքների ռազմական և քաղաքացիական որոշ տարրեր կիբեռհարձակումներից պաշտպանելու համար:
Պենտագոնի առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ղեկավար Ռեջինա Դագանի գնահատմամբ, ներկայում համակարգիչների միջոցով կառավարվող ֆիզիկական, ենթակառուցվածքային և այլ համակարգերի աշխատանքի անվտանգությունը խաթարող սպառնալիքների աճ է գրանցվում:
Դագանի կարծիքով, սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված պետության հնարավորությունները առայժմ սահմանափակ են, և իրավիճակը պետք է շտկել, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կիբեռօպերացիաներ անցկացնել` համադրելով կինետիկ և կիբեռնետիկ զենքերը:
Պենտագոնի տվյալներով, աշխարհի ավելի քան 30 ռազմական գերատեսչություններ ունեն կիբեռանվտանգության ապահովման ստորաբաժանումներ: Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ում նման կառույց ստեղծվել է անցած տարի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական