ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐՆ… ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել այն բացահայտումը, համաձայն որի Իրաքում ու Աֆղանստանում մարտական առաջադրանքներ կատարելիս զոհված ամերիկացի զինվորների մարմինները հինգ տարի շարունակ այրվել են Դելավար նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի ռազմակայանում, իսկ պաշտոնական հուղարկավորությունից հետո մնացած աճյունների մնացորդները նետվել են մոտակա աղբանոց:
Ռազմակայանի հրամանատարությունը հայտարարել է, որ մեղավորները ենթարկվել են պատասխանատվության, բայց չեն հեռացվել զինված ուժերից: Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան կարգադրել է շարունակել հետաքննությունն ու պարզել աղմկահարույց այս գործի բոլոր մանրամասները: