ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում, ուսումնական վաշտի զինծառայողների ներգրավմամբ, հուլիսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Մինչ հրաձգության անցնելը, անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների խստորեն պահպանման վերաբերյալ։
Պարապմունքը միտված էր հաստիքային զենքով կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործմանը։