ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻՆ
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ, համաձայն նախապես կնված պայմանագրերի, շարունակում է սպառազինության վաճառքը Սիրիային, քանի որ չկա Դամասկոսի դեմ պատժամիջոցների սահմանման որևէ որոշում:
Սիրիան աշխարհում ռուսական արտադրության սպառազինության խոշորագույն գնորդներից է, և միայն 2012 թվականին Մոսկվան ու Դամասկոսը կնքել են զենքի մատակարարման շուրջ 3.5 միլիոն ՄԱՆ դոլար արժողության պայմանագրեր: Այժմ ընթացքի մեջ է «Яхонт» հականավատորմային գերձայնային թևավոր հրթիռներ ունեցող «Бастион» առափնյա հրթիռային համալիրների, հակաօդային պաշտպանության «Бук М2Э» ութ դիվիզիոնի և 24 «МиГ-29М/М2» կործանիչ ինքնաթիռի մատակարարումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական