Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՅՈՒՆԱԼԻ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՏՐԻՊՈԼԻՈՒՄ



Արդեն հինգերորդ օրն է, ինչ Լիբիայի մայրաքաղաքի արվարձաններում չեն դադարում Ազգային համաձայնության խորհրդի զինված խմբավորումների միջև ծայր առած արյունալի ընդհարումները, որոնք ամենախոշորն են Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո:

Միաժամանակ, երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ճնշել նույնպիսի զինված անկարգություններն Էզ-Զավիում ու Վարշեֆանում:

Իսկ Տրիպոլիում հոկտեմբեր ամսից շարունակվում են բողոքի բազմամարդ ելույթները, որոնց մասնակիցները պահանջում են վերջ տալ եկրում սկսված զինված անիշխանությանը, ազդեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով զինված խմբավորումների միջև սկսված բախումներին, խանութների ու քաղաքացիների թալանին:

Խորագիր՝ Նորություններ


14/11/2011