ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԶԵՏԵՂՎԵԼ Է … ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ
ԱՄՆ ռազմական ու քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտների ինտերակտիվ քարտեզը կազմել են Պենտագոնն ու միջուկային բնակագավառին առնչվող գերատեսչությունները: Կարմիր դրոշակներով նշված են համապատասխանաբար միջուկային զենք կրող ռմբակոծիչների ու սուզանավերի ռազմական բազաները և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վայրերը, կապույտով՝ միջուկային լաբորատորիաներն ու նախկին և գործող փորձադաշտերը, իսկ կանաչ դրոշակներով՝ ատոմային էլեկտրակայանները:
Համացանցում նման մանրամասն քարտեզի տեղադրումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Շատերի կարծիքով, ավելի քան 5000 միջուկային մարտագլխիկի մանրամասն տեղադրությունը բացահայտող այս քարտեզը հրաշալի ուղեցույց է ահաբեկիչների համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական