Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐԴոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջակցությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ բազմակի օգտագործման եռաշերտ և հնգաշերտ պաշտպանիչ դիմակները հուլիսի 30-ին հատկացվել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններով իրենք նպատակ ունեն օժանդակել զինված ուժերում վարակի տարածման կանխարգելմանը:

Ավելի վաղ հիմնադրամը զինված ուժերին նվիրաբերել է կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր և նմուշառման պարագաներ:

Խորագիր՝ Նորություններ


31/07/2020