Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Օգոստոսի 1-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի երկրորդ  եռամսյակում  զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրների լուծման տարբերակները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.  Հարությունյանը արձանագրված բացթողումները շտկելու հրահանգներ է տվել և խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և զինծառայողներին:

Խորագիր՝ Նորություններ


03/08/2020