Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԵՆՔՈՎ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՇԱՀԵՐՆ ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ



Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, որ հակառակ դեպքում այնտեղ տեր ու տնօրինություն կանեն այլ պետություններ: Թեև Արկտիկան անմիջականորեն հարում է Ռուսաստանին, իսկ Հյուսիսային Սառուցյալ օվիանոսը միջազգային-իրավական տեսանկյունից իրենց ափերը ողողող ծով է, աշխարհագրական տեսանկյունից էլ` Ռուսաստանի ծովային տարածքը, Մոսկվան զարմացած է, որ արտատարածաշրջանային և, ընդհանրապես, աշխարհի մյուս ծայրում գտնվող պետությունները պատրաստվում են խոշոր ներդրումներ կատարել Արկտիկայի բնական ռեսուրսների հետազոտման գործում:

Ռուսաստանի Դաշնության նախագահը տեղեկացրել է, որ հարցը բազմիցս քննարկվել է անվտանգության խորհրդի նիստերում, եւ որ ինքը, խոսելով ազգային շահերի պաշտպանության մասին, նկատի ունի նաև անվտանգությանն առնչվող խնդիրների լուծումը, ապա հայտարարել է, որ այդ հարցերի վերաբերյալ որոշումները Մոսկվան արդեն ընդունել է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/11/2011