Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԼԻՆԹՈՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ



ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Չինաստանին կոչ է արել ներգործել Իրանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք պարզաբանեն իրենց ազգային միջուկային ծրագրի բնույթը: Նրա կարծիքով կարևոր է, որ ՉԺՀ-ն հրապարակայնորեն ու նաև մասնավոր հանդիպումների ընթացքում Իրանին հայտնի իր երկրի համար վտանգավոր ուղու մասին:

Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը նաև առաջարկել է համագործակցել ԿԺԴՀ միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով` անհրաժեշտ համարելով համատեղ քայլերի ձեռնարկել Սիրիայում բռնությունները կանգնեցնելու համար:

Նշենք, որ օրերս Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, իր երկրի պաշտոնական տեսակետը արտահայտելով, հայտարարել էր, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելը իրանական միջուկային խնդրի արդյունավետ լուծում չի կարող լինել, այլ կհանգեցնի Մերձավոր Արևելքում նոր ցնցումների:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/11/2011