ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 13-ին 1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները:
Երդման արարողությանը ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։