Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍՆԵՐԸ 1,2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ



«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերության հետ պայմանագիր է կնքել տարեկան 250-270 շարժիչ մատակարարելու վերաբերյալ:

«Մոտոր Սիչ»-ի նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաևը հայտնել է, որ իրենք վաճառելու են և՜ քաղաքացիական, և՜ ռազմական նշանակության ուղղաթիռների համար նախատեսված շարժիչներ: 5 տարի ժամկետով կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1,2 միլիարդ դոլար:

Այլ աղբյուրներ նշում են, որ Ռուսաստանը գնելու է Կա-31/32 ռադիոտեղորոշման և փրկարարական, Մի-8, Մի-17 բազմակի նշանակության, Մի-24 ռազմատրանսպորտային և Մի-28 հարվածային ուղղաթիռների շարժիչներ:

«Մոտոր Սիչ»-ը ուկրաինական խոշորագույն ձեռնարկություններից է, որ զբաղվում է ավիացիոն շարժիչների, ինչպես նաև գազատուրբինային կայանների արտադրությամբ:

Վերջին շրջանում ռուսական շուկայում ուկրաինական այս ընկերության մասնաբաժինը զգալիորեն նվազել էր` 2009թ. գրանցած 50 տոկոսից 2010թ. իջնելով 30 տոկոսի: Փոխարենը ուկրաինացիները ավելացրել էին իրենց արտադրանքի վաճառքի ծավալները ասիական երկրներում, մասնավորապես, Չինաստանում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


15/11/2011