ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 15-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել զինվորներին, հրահանգել լինել պատասխանատու և զգոն, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։