ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄ
Մարտական գործողությունների ժամանակ՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են շտաբային մարզումներ:
Մարզումների նպատակն է բարձրացնել սպաների մարտավարական հաշվարկների կատարման և փաստաթղթերի մշակման գործընթացի արդյունավետությունը:
Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: