Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ



4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի ղեկավարությամբ  անցկացվում են զորավարժությունների տարբերակված դրվագների խաղարկումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել հրամանատարների մարտական պատրաստականության աստիճանն ու ստուգել ստորաբաժանումների  ներդաշնակ գործողությունները։

Զորավարժության դրվագների խաղարկման ընթացքում առաջադրվել են մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ:

Ամփոփելով մարզումը՝ զորամիավորման հրամանատարը մատնանշել է թերացումները և տվել համապատասխան հրահանգներ:

Խորագիր՝ Նորություններ


19/08/2020