Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄ ՈՒԶԲԵԿԱ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ



Փոխհրաձգության արդյունքում մահացու վերքեր է ստացել Ուզբեկստանի սահմանապահ զորքերի մեկ սերժանտ: Ուզբեկական կողմի պնդմամբ, երբ սահմանապահները հայտնաբերել ու կանխել են թմրանյութերի խոշոր խմբաքանակի՝ 3,8 կգ հերոինի տեղափոխումն Ուզբեկստանի տարածք, հայտնվել են մաքսանենգների և… տաջիկ սահմանապահների կրակի գոտում:

Տաջիկական կողմն էլ, հաստատելով փոխհրաձգության փաստը, պնդում է, որ Տաջիկստանի բնակիչը փորձել է անօրինական ճանապարհով հատել սահմանը և հայտնվել է ուզբեկական կողմի կրակի գոտում: Իրենք էլ հայրենակցի կյանքը փրկելու համար ստիպված են եղել շեղող կրակ բացել, ինչի արդյունքում սահմանախախտը վերադարձել է, ապա ձերբակալվել:

Խորագիր՝ Նորություններ


15/11/2011