ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։
Ապագա սպաներն արտասահմանյան լավագույն ռազմաուսումնական համալսարաններում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադառնալու են Հայաստան և իրենց գիտելիքը ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին։
Հանդիսավոր միջոցառման ժամանակ կուրսանտները հրահանգավորվել են լինել պատասխանատու և կարգապահ, իբրև Հայաստանի դեսպաններ բարձր պահել մեր երկրի պատիվն և հայրենիք վերադառնալ որպես կայացած, պրոֆեսիոնալ սպաներ։
Կուրսանտները մեկնումից առաջ որպես զինվորականներ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել։