ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։
Պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Նորակոչիկները նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։