Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ



«Standart SM-3»

Պետությունը – ԱՄՆ
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`
Հայտնաբերման հեռահարությունը – 600-1000կմ
Խոցման հեռահարությունը – 500կմ
Խոցման բարձրությունը – 300կմ
Հակազդեցության ժամանակը – 4-5վ
Խոցվող նշանակետերի քանակը 4-5 տասնյակ

«Standart SM-3»-ը պատկանում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համալիրների դասին: Այն աշխարհում ամենահզոր նավային «Aegis» պաշտպանության համակարգի հիմնական միջոցն է, որը կարող է միաժամանակ խոցել ավելի քան 18 օդային և բազում այլ` վերջրյա ու ստորջրա թիրախներ` միաժամանակ ղեկավարելով մի քանի տասնյակ հրթիռ: Հրթիռի ստեղծման աշխատանքները («SM-1») սկսվել են 1964թ., իսկ 1967թ. արդեն կիրառվել է ԱՄՆ ՌԾՈւ սպառազինությունում: Համարվում է «SM-2»-ի կատարելագործված տեսակը և տեղադրվում է տարատեսակ ռազմանավերի վրա: Ըստ պլանի` մի քանի տարի հետո տեղակայված կլինի 60 հածանավի և ականակիրների վրա: «Բոինգ» ընկերության եռաստիճան հրթիռն ունի բացառիկ տվյալներ եւ հիմնականում նախատեսված է բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, սակայն ընդունակ է ոչնչացնել գրեթե բոլոր օդային հարձակման միջոցները (մինչև 500կմ հեռավորության և 300կմ բարձրության վրա): Հրթիռն ունի հատուկ արագացման բլոկ, ինչի շնորհիվ զարգացնում է շուրջ 9600կմ/ժ արագություն, որը դեռեւս համալիրի հնարավորությունների սահմանը չէ: Զորավարժությունների ժամանակ հայտնաբերված մարտական հրթիռը միանգամից հաջողությամբ ոչնչացվեց «SM-3»-ի կողմից: Կինետիկ որսումը, ինչը խոցման ամենաբարդ տեսակն է, տեղի է ունեցել 200կմ բարձրության վրա: 2001-2002թթ. ընթացքում «SM-3»-ի ընդամենը չորս փորձնական արձակում է տեղի ունեցել 240-250կմ բարձրության վրա, որը հաջողությամբ է պսակվել: Իսկ 2008թ. փետրվարի 21-ին «Lake Erie» հածանավից արձակված հրթիռը 247 կմ բարձրության վրա խոցեց վթարային վիճակում գտնվող «USA-193» արբանյակը, որն ընթանում էր ավելի քան 7 կմ/վ արագությամբ: Պենտագոնը ստեղծեց նոր` «SM-6» հրթիռը` նախորդից առավել հզոր և նոր տեխնոլոգիաներով համալրված: Օբաման, հիմնվելով Պենտագոնի տվյալների վրա, նշեց, որ այս նոր հրթիռը փորձարկումների արդյունքում ոչնչացրել է թիրախների 84%-ը:

Այս հրթիռների հիմքի վրա ստեղծվել են նաև հականավային և հակառադիոլոկացիոն կառավարվող հրթիռներ, որոնք կրում են միևնույն անվանումը:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ռազմական


16/11/2011