ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Օգոստոսի 31-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի կանանց խորհրդի հավաք-խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Վ․ Կարապետյանը ներկայացրել է հետագա անելիքներն ու տվել համապատասխան հրահանգներ։