ՀՕՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմն անցկացրել է համալիր մարզումներ:
Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման կարողությունները: