ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 31-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամասի հրամանատարական կազմը բարի և խաղաղ ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները:
Նորակոչիկների հետ մեկտեղ զինվորական երդում են տվել նաև զորամասի կին զինծառայողները: