Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԸ ՆՇԵԼ Է ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ



Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի պահպանությունն իրականացնող զորամասերից մեկը նշել է կազմավորման 26- ամյակը։

Գնդապետ Վ․ Ավագյանը հանդիսավոր միջոցառման ժամանակ անդրադարձել է զորամասի փառավոր մարտական ուղուն՝ ընդգծելով, որ այն բազմիցս ճանաչվել է ՀՀ զինված ուժերի լավագույն զորամաս։ Զորամասի հրամանատարը հիշատակել է հայրենի հողի պաշտպանության համար զոհված զինծառայողներին, բարձր է գնահատել նրանց սխրանքն ու նվիրումը, հավաստիացրել, որ զորամասի անձնակազմը նույն հերոսական ոգով շարունակում է հայրենի երկրի սահմանն անառիկ պահելու գործը։

Խորագիր՝ Նորություններ


03/09/2020