Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին պայմանականորեն բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առկա հրետանային ուժերով և միջոցներով անցել պաշտպանության:

Ստուգվել են մարտավարական տարբեր խնդիրների կատարման ժամանակ հրամանատարների և սպաների գործնական հմտությունները, մարտավարական հաշվարկների կատարման և փաստաթղթերի մշակման կարողությունները։ Անձնակազմը գործել է ներդաշնակ, միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի:

Խորագիր՝ Նորություններ


17/09/2020