ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՎԱՔ
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է Երևանի կայազորի զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հավաք։
Քննարկվել են կանանց խորհուրդների իրականացրած աշխատանքները, ուսումնասիրվել են խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացված առաջարկները: