Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ



Հայաստանի ամբողջ տարածքում զինվորագրվել ցանկացող մարդկանց մեծ հոսք է: Մինչ պաշտոնապես զորահավաք կհայտարարվեր, շատերն արդեն զինկոմիսարիատների մոտ էին հավաքվել՝ առաջնագիծ մեկնելու պատրաստակամությամբ: Ծերերը տարիքներն էին թաքցնում, առողջական խնդիրները,  պատանիները` տարիքն ավելացնում, աղջիկները, կանայք էլ վկայակոչում՝ առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ, միայն թե միանան սահմանին կանգնած տղերքին:

Ոտքի են կանգնել ծեր ու մանուկ: Քաղաքական բոլոր կուսակցությունները մոռացել են իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի եւ խաղաղության:

Երբ ազգը բանակ է դառնում, անհնար է նրան ծնկի բերել:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/09/2020