Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ …



ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ …ՀԱՂԹԵԼՈ´Ւ ԵՆՔ

Այս բառերը, որ հաճախ են հնչում մեր շուրթերից, համոզմունքն են սահմանագծում կանգնած զինվորի, երեկ ու այսօր ծնված նորածնի, յուրաքանչյուրիս, որովհետեւ սա արյան կանչ է հող հայրենին պաշտպանելու, սա գոյամարտ է:

Հաղթելու ենք

Որովհետեւ մեր պատմությունն է մեզ պարտադրում: Ալիեւյան կլանը պարտվել է հայ ժողովրդին ու իր ժողովրդին նաեւ այն պահից, երբ սկսել է պատմություն կեղծել եւ իր իշխանությունը երկարաձգելու համար Թուրքիայի ջանքերով միացել համաշխարհային տեռորին: Սակայն հայը ոչ թե կես թիզ, այլ ընդհանրապես հող չունի տալու, նա ապրում է իր դարավոր հողի վրա եւ պաշտպանելու է Արցախը, որի սուրբ հողի վրա կանգուն են 5-րդ դարի Ամարասի վանքն ու մյուս սրբատեղիները…

Հաշվի առեք, եթե հայ կինը իր տղամարդու հետ զենք է վերցնում, այլեւս թշնամին պարտված է, որովհետեւ հայի համար պատիվն ու հայրենիքը վեր են ամեն ինչից, այդ են վկայում մեր հինգհազարամյա պատմությունն ու այս 30 տարվա գոյամարտը:

Որպես Արցախյան ազատամարտում զոհված հերոս-օդաչուի քույր (եղբայրս՝ օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանը, զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս) եւ հայոց պաշտպանական բանակում ծառայած զինվորի մայր, որ անցել է Արցախյան ազատամարտի թոհուբոհով, շարունակաբար եղել կյանքի ու մահվան եզրագծին, կցանկանայի կոչ անել թալիշ, լեզգի եւ Ադրբեջանում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին, միավորվե´ք եւ դուք էլ պայքարեք արյունոտ բռնապետության դեմ եւ մասնակիցը մի´ դարձեք ձեր վզին փաթաթված այս պատերազմի, մի´ կորցրեք ձեր զավակներին: Գիտակցե´ք, որ սա ցեղասպանության փորձ է նաեւ ձեր նկատմամբ:

Իսկ մենք հաղթելու ենք, որովհետեւ արարչագործությունը եւ դրան հավատարիմ հայ ժողովուրդը այլընտրանք չունի:

ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Քանոնահարուհի, մանկավարժ

Խորագիր՝ Նորություններ


07/10/2020