Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻՆ ԵՎ ԿԺԴՀ-ԻՆ ԿՀԱՐՎԱԾԵՆ ԳԵՐՀԶՈՐ ՀԱԿԱԲՈՒՆԿԵՐԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐՈՎ



ԱՄՆ ռազմաօդային ուժերը հակաբունկերային նոր ռումբ են սպառազինության վերցրել` 13,6 տոննա ընդհանուր քաշով: Ռումբը պարունակում է շուրջ 2,5 տոննա պայթուցիկ նյութեր և առաջին հերթին նախատեսված է մասսայական ոչնչացման զենքի ստորգետնյա ամրացված պահեստները ոչնչացնելու համար:

Նոր ռումբի երկարությունը 6 մետր է, երկաթբետոնե շերտի մեջ ներթափանցման խորությունը 60.9 մետր է, ինչը 10 անգամ գերազանցում է այսօր նույն նպատակներով կիրառվող GBU-28 ռումբերի ցուցանիշները:

Գերհզոր ռումբերի մատակարարումն իրականացնում է Boeing ընկերությունը: 32 միլիոն դոլարի դիմաց զինվորականները կստանան 8 միավոր զինամթերք: Դրանք նախատեսվում է կիրառել ԿԺԴՀ կամ Իրանի դեմ հավանական ռազմական օպերացիաների անցկացման դեպքում:

Մինչև նշանակետ ռումբերը կհասցնեն B-2 Spirit հեռահար ռմբակոծիչները, որոնք ունակ են մինչև 23 տոննա մարտական բեռ կրել: Յուրաքանչյուր զինամթերքի վրա տեղադրված նավիգացիոն համակարգի շնորհիվ խոցման արդյունավետությունը ավելի է բարձրանում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


17/11/2011