ԼԵԱՍ ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐԸ ԼԻՆԻ
Փոքրիկ Լեան օրեր առաջ է լույս աշխարհ եկել, ընտանիքի երրորդ աղջիկն է: Հայրիկը աղջնակին դեռ չի տեսել, փոքրիկի ձայնը միայն հեռախոսով է լսել: Նա հիմա առաջնագծում է:
-Աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա,- ասում է նորածնի մայրիկը՝ Արևիկ Բաղդասարյանը,- ինքս զգացել եմ պատերազմի ամբողջ ցավն ու դառնությունը, եղբայրս՝ Արթուր Գրիգորյանը, զոհվել է երիտասարդ տարիքում՝ Քարվաճառն ազատագրելիս: Մեծացել ենք հրետակոծության տակ ու հիմա ամբողջ սրտով միայն մի բան ենք երազում՝ մեր զավակները մեծանան անամպ երկնքի տակ: Լեաս թող խաղաղության ավետաբերը լինի: Սպասում ենք մեր հայրիկի հաղթական վերադարձին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայ զինվորի» հաջորդ համարում
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում