Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԵՐԵՑՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



ԳՆԴԵՐԵՑՆԵՐԸ  ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸԱրցախում պատերազմի մեկնարկից սկսած՝ մեր քաջարի զինվորների կողքին գնդերեցներն են՝  մի ձեռքով  խաչ, մյուսով՝ զենք բռնած: Նրանք միշտ զինվորի կողքին են` իրենց խորհուրդներով, աղոթքներով և ընկերական ջերմ սիրով։ Ստեղծված իրավիճակի պատճառով չկարողացա երկար զրուցել գնդերեցների հետ, բայց փորձել եմ իմանալ կարևորը: N զորամասի գնդերեց Սևակ սարկավագ Գրիգորյանն ասում  է, որ Աստված միշտ մեզ հետ է, և ուրեմն՝ հաղթանակը մերն է լինելու: Առաջնագիծ մեկնողներին խաչով է ճանապարհում, փոխանցում է Աստծո օրհնությունն ու վստահություն հայտնում, որ հաղթելու ենք:

Գնդերեցը զինվորի անբաժան ընկերը, ավագ եղբայրն ու խորհրդատուն է․ այս կարգախոսի շուրջ է խարսխված  բանակում ծառայող  յուրաքանչյուր հոգեւոր սպասավորի առաքելությունը։ Այդ ընկերությունից եւ  խորհրդատվությունից շահում է ոչ միայն Հայոց բանակը, այլ նաեւ ամբողջ հայ ժողովուրդը։  Գնդերեցի կատարած առաքելությունից է նաեւ, որ այսօր Հայոց սահմանները կատարյալ հսկողության եւ   պաշտպանվածության ներքո են: Երբ կայուն է զինվորի բարոյահոգեբանական վիճակը, հաստատուն՝ հավատքը, և  բարձր՝ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության գիտակցումը, ապա պաշտպանված եւ  ամուր է Հայրենիքը։

Արդարև, Աստծով մենք հաղթելու ենք…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


16/10/2020