Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ



ՄԵՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, իր աղոթքն առ Աստված հղելով, խաղաղություն և բարօրություն է խնդրում հայ ազգի համար։

«Հայոց սահմաններն ամուր են,  որովհետև ունենք քաջ տղաներ, նվիրյալ հայորդիներ։ Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել այս սրբազան հողը, երկիրը, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ կարողանանք ավելի բարեկարգ և գեղեցիկ փոխանցել մեր  հաջորդ սերունդներին»,- ասում է Տեր Սահակը:

«Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է». այս գիտակցումով պետք է հայ մարդն առաջնորդվի:

Գանձասարի վանահայրն ասում է, որ ամեն ինչ պետք է անենք` օր առաջ ավարտին հասցնենք այս պատերազմը։ Եվ նա վստահ է, որ հայ ազգի միասնականության, մեր զինվորների խիզախության և անձնվեր ծառայության շնորհիվ հաղթելու ենք։

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ թշնամին իր նպատակին չի հասնի, որովհետև մեր պայքարն արդար է, իսկ իրենցը` ոչ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


20/10/2020